A
A
Հուռի Գեբեշյանը գրավեց 68-րդ տեղը
«Եթե Հուռի Գեբեշյանը «Թեստ իվենթ»-ի ժամանակ կրկնի իր արդյունքը, որը ցույց տվեց աշխարհի առաջնությունում, ապա նա կդառնա առաջին կին մարմնամարզիկը, որը կներկայացնի Հայաստանը օլիմպիական խաղերում», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Շոտլանդիայի Գլազգո քաղաքում մեկնարկած մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեր մարզուհին 51,965 միավորով զբաղեցրել է 68-րդ տեղը: Նա թեեւ չի մտել եզրափակիչ փուլ, սակայն իրավունք է նվաճել մասնակցելու գալիք տարվա ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք թեսթային մրցաշարին, որի ժամանակ կխաղարկվեն 2016թ օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը: