A
A
Լեւոն Արոնյանը՝ Եվրոպայի գավաթակիր
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ռուսական «Սիբիր» թիմի կազմում նվաճեց Եվրոպայի ակումբային գավաթը: Մակեդոնիայում կայացած մրցաշարի վերջին տուրում «Սիբիրը» ոչ-ոքի՝ 3:3 խաղալով իտալական «Պադովայի» հետ, վաստակեց 13 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ տեղը զբաղեցրեց ադրբեջանական «Սոկարը», իսկ երրորդ՝ ռուսական «Մեդնի վսադնիկը»: Կանանց խաղարկությունում Եվրոպայի գավաթին տիրեց վրացական «Նոնա» թիմը, որը 7 փուլերում տարավ միմիայն հաղթանակներ: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի թիմը՝ ռուսական «Յուգրան», վաստակեց 10 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: