Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է տեղական կաթնամթերք արտադրողներին

Պաշտոնական
կաթնամթերք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակները քննարկելու նպատակով: