A
A
Մեր շախմատիստները հաջող սկսեցին երրորդ շրջանը
Բեռլինում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում հանդես եկող մեր երեք շախմատիստները հաջող սկսեցին երրորդ շրջանը: Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Յասեր Սեյրավանին, Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Անդրեյ Շչեխաչովին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը առավելության հասավ ավստրիացի Մարկուս Ռագերին: Մրցանակային տեղ գրավելու համար մերոնք պետք է ռիսկի դիմեն եւ հաղթեն մնացած չորս տուրերում: Սակայն մեր շախմատիստներին դժվար թե հաջողվի հասնել մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենին, որը առայժմ միակն է, որը պարտություն չի կրել առաջնությունում եւ այժմ 9 միավորով գլխավորում է աղյուսակը: