Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակությունը փակել էր կարևոր փողոցներից մեկը, ստիպված ասացին՝ աուդիտ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vardan1

«Տաշիր» ընկերությունը դառնալով ՀԷՑ-ի սեփականատեր՝ իր վրա վերցրել է բարդ խնդրի լուծում: Համոզված է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Ըստ նրա՝ ՀԷՑ-ը գտնվում է բավական վատ վիճակում, դրա վառ ապացույցն է սակագնի բարձրացումը. «Այս իրավիճակում մեզ պետք էր ելք, ես կասեի` փրկություն: Ասում են, որ 200 մլն դոլարի ներդրում է պետք: Ես համոզված եմ, որ ժամանակակից եւ զարգացած էլցանցեր ունենալու համար 500 միլիոնի ներդրում է պետք: Ուզում եմ մտածել, որ սա Սամվել Կարապետյանի կողմից մեծ օգնություն է հայ ժողովրդի համար»։ Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումներին, ապա Բոստանջյանը հիշեցնում է՝ մենք ենք բերել ռուսական ընկերությանը եւ պետք է պատասխանատվություն կրեինք. «Բոլոր պարագաներում մենք պետք է հետևեինք նրանց աշխատանքին: Հիմա կերել են, ի՞նչ անենք»։ Հարցին թե այս պարագայում ինչքանով է նպատակահարմար աուդիտի անցկացումը, տնտեսագետը պատասխանեց. «Հասարակությունը փակել էր կարևորագույն փողոցներից մեկը, ստիպված մի բան պիտի ասեին, ասեցին՝ աուդիտ, շատերն անգամ չհասկացան, թե ինչ պետք է ենթադրեր աուդիտը»։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ չի հասկանում, թե ինչու են նշում, որ ՀԷՑ-ը վաճառվել է. « ՀԷՑ-ը վաղուց է վաճառվել, հիմա ուղղակի սեփականատերն է փոխվել, ի բարօրություն մեզ, այս անգամ մեր հայրենակիցն է, նա կարող է որակով ու բարեխիղճ աշխատել»։ Ավելին՝ տեսանյութում