A
A
«Գռեհկություն է քննարկել՝ ով ինչպես է ապրում». Վահրամ Սահակյանը՝ քաղաքապետարանի նվերի մասին
«Հիմա իմ կյանքում որոշ բաներ են փոխվել և ես բնակտարածքի մեծացման խնդիր ունեի»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում՝ իրեն բնակարան տրամադրելու հարցը։ Նա նաև շեշտեց, որ միշտ վարձով է բնակվել։ Հարցին, թե ինչո՞ւ է մարդկանց որոշակի հատվածի մոտ ըմբոստություն առաջացրել քաղաքապետարանի նախատեսած նվերը, պարոն Սահակյանը նշեց. «Դա պարզապես գռեհկություն եմ համարում, նախանձ, որ որոշ սոցիալական շերտերի մարդիկ քննարկում են, թե ով ինչ ունի, ինչպես է ապրում։ Իմ բնակարանի հարցը միայն ինձ է վերաբերում»։ Թատերագիրը վիրավորված է քննադատողներից. «Մարդիկ, ովքեր վիրավորական խոսքեր են հասցնում մտավորականներին, դա, ինչ ասեմ, պարզապես ինտելիգենտ չի»։