Կառավարական 3-րդ շենքի մուտքը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար
2015թ. հոկտեմբերի 1-ից Կառավարական տուն 3 շենքում, որտեղ տեղակայված են յոթ նախարարություններ, սկսվել են շենքի գլխավոր մուտքը թեքահարթակ-մեխանիզմով մատչելի դարձնելու աշխատանքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարիներ շարունակ հետևողական է եղել այս խնդրի լուծմանը, բազմաթիվ քննարկումներ են իրականացվել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Արդյունքում՝ Կառավարական տուն 3 շենքի ամբողջական հարմարեցումը իրականացվել է Ճապոնիայի կառավարության Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Կառուցվող թեքահարթակ-մեխանիզմի տեխնիկական տվյալները համաձայնեցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին