Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնի տոնի գումարից մեկ մլն դրամ՝ սահմանամերձ Չորաթան համայնքին

Քաղաքականություն
Չորաթան3

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ կոլեկտիվով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի՝ Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է ի սրտե։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է ցանկացած պահի հայտնվել առաջնագծում՝ խրամատում։