Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաշիր»-ը կփոխհատուցի հոսանքի գումարը՝ կառավարության հետ համատեղ

Տնտեսություն
lamp

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: Այս մասին այսօր հայտնել է վարչապետը՝ կառավարության նիստում՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված է։ Անդրադառնալով «Տաշիր» խմբին ՀԷՑ-ը վաճառելուն, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանություններն էին դիմել Սամվել Կարապետյանին՝ այն գնելու համար, եւ Սամվել Կարապետյանը համաձայնել է։