Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաշիր» խումբը գնում է ՀԷՑ-ը

Կարևոր լուրեր Տնտեսություն
nkar-karapetyan-samvel

«Տաշիր» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տաշիր» խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակելու են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։ ««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է  «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը։ Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։ Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։ «Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում նեդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։