Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել են հայ-ռուսական համատեղ զորավարժություններ

Պաշտոնական
zu3

Սեպտեմբերի 24-ին «Այագյազ» զորավարժարանում անցկացվել են հայ - ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ գումարտակի կազմով: Մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը: zu7   zu   zu1   zu4   zu5   zu6 Զորավարժությունների ընթացքում, պայմանական մարտի ժամանակ տարբեր ստորաբաժանումների միջև իրականացվել են վարժանքի սցենարով նախատեսված փոխհամաձայնեցված համալիր գործողություններ, որի արդյունքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը: Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա: «Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ: