A
A
«Ալյանս»-ը մասնակցելու է «Չեք անցկացնի» Գյումրիի ակցիային
«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը մասնակցելու է այսօր Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում կայանալիք «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած ակցիային: Կուսակցության տարածքային խորհուրդը չի կարող անմասն մնալ Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական որևէ գործընթացից և բաց է հասարակության լայն շերտերի հետ ժողովրդի շահից բխող ցանկացած գործակցության համար: Լրատվական ծառայություն