Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումները նվազել են մոտ 43 մլրդ դրամով (տեսանյութ)

Տնտեսություն
hamajoxov1

Կառավարության նիստերի կիսադատարկ դահլիճում «Միջազգային գործարար կապերի աջակցման» խորհրդի նախաձեռնությամբ քննարկում են ՀՀ-ում ներդրումային ծրագրերի առկա հնարավորություններն ու առաջարկները: Հանդիպմանը չէին եկել մի շարք գերատեսչությունների, այդ թվում` Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները: Փոխարենն ակտիվ էին օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսարանների ներկայացուցիչները: Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը մտահոգված էր` ՀՀ հետ իրենց գործարար կապերը շատ թույլ են. «Երբ հայկական կողմին հարցի` ինչո՞ւ է այդպես, պատասխանեցին, թե հեռավորությունն է պատճառը: Ես զարմացա եւ նկատեցի, որ նույն հեռավորությունը չի խանգարել Բրազիլիային՝ ձեր հարեւան երկրի հետ զարգացնել առեւտրային կապերը»: Քննարկմանը մասնակից հայ գործարարները ձգտում էին ոչ միայն չքննադատել իշխանություններին, այլեւ շնորհակալ լինել: Օտարերկրյա քիչ ներդրումների համար էլ նրանք մեղադրում են միայն իրենք իրենց։ Կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն իրեն հաջողակ ներդրող է համարում: Նա 18 տարի է ՀՀ-ում ունի տրիկոտաժի ֆաբրիկա. «Երբ որ դու շիտակ գործ ես անում, ապրանքը օրինական ես բերում, եւ ապրանքի 20 տոկոսը վճարում ես, Հարկային չի կարող քեզ սղմել` օրենք ունես»: Իսկ ԼՂՀ-ն օտարերկրյա ներդրումների կարիք ունի զբոսաշրջության ոլորտում` զարգացնելու հյուրանոցային եւ ենթակառուցվածքային համակարգերը։ Ի դեպ, առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները նվազել են մոտ 43 մլրդ դրամով:   Ավելին՝ տեսանյութով