Հասե՞լ ենք արդյոք ուժեղ ու կայացած պետություն ստեղծելու նպատակին. հարցում (տեսանյութ)
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս». 24 տարի առաջ այս հարցին «այո» ասելով՝ հայաստանցիները երազում էին նաև հզոր ու ապահով պետություն ստեղծելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում հանրաքվե անցկացվեց՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո։ Ի դեպ, Լիտվան առաջին երկիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է մինչև անկախության հանրաքվեն` 1991 թ. օգոստոսի 14-ին: Միայն 1991 թվականի ընթացքում 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Հասե՞լ ենք արդյոք ուժեղ ու կայացած պետություն ստեղծելու նպատակին և արդյո՞ք այսօր լիարժեք անկախ է մեր պետությունը, քաղաքացիների տեսակետներն այս հարցում տարբեր են: Մանրամասները՝ տեսանյութում