Ռուս նախարարը քաղաքական ենթատեքստ չի տեսնում ամերիկացիների արարքում
Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ պետք չէ քաղաքականացնել ռուս մարզիկների պարգեւատրումների ժամանակ օրհներգի հետ կապված թյուրիմացությունների համար: «ՌԴ օրհներգի հետ կապված պատմություններին պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ: Պարզապես մեր ներկայացուցիչները նախապես պետք է ստուգեն, որպեսզի կազմակերպիչները չսխալվեն: Չնայած, նման դեպքերում, այնուամենայնիվ, որոշակի հարցեր առաջանում են: Բայց, կարծում եմ, որ այդ միջադեպերը պատահաբար են եղել եւ պետք է շարունակել առաջ շարժվել» - ասել է ռուս չինովնիկը: Հարցը նրանում է, որ ներկայումս ԱՄՆ-ում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եւ Գերմանիայում տեղի ունեցող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում կազմակերպիչները ռուսաստանցի մարզիկներին պարգեւատրելիս միացրել են Ռուսաստանի հին օրհներգը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել այդ երկրում: