A
A
«Բարսելոնան» կարող է կորցնել իր լավագույն սաներին
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը ՖԻՖԱ-ին խնդրել է մեղմացնել ակումբի հանդեպ ընդունած պատժամիջոցը: Բանն այն է, որ 2009-2013թթ Իսպանիայի ներկայիս չեմպիոնը խախտել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը եւ պայմանագիր է կնքել արտասահմանցի 10 խաղացողների հետ, որոնք դեռեւս 18 տարեկան չեն եղել: Այժմ ՖԻՖԱ-ն պահանջում է չեղյալ համարել պայմանագրերը եւ ազատ կարգավիճակ տալ այդ ֆուտբոլիստներին: Սակայն «Բարսելոնան» ցանկանում է դպրոցում պահել նրանցից հինգին: Դրանք են հոլանդացի Ֆոդե Ֆոֆանան, վենեսուելացի Մատիաս Լակավան, ամերիկացի Բեն Լեդերմանը, կամերունցի Պատրիսը եւ կորեացի Ժանգ Գյոլխեն: Նշենք, որ ՖԻՖԱ-ն մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը «Բարսելոնա»-ին արգելել է նոր ֆուտբոլիստներ հայտավորել: