Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկտ Պետերբուրգում Հայաստանը մեդալի մեկ թեկնածու ունի

Սպորտ
sport-boks

Սանկտ Պետերբուրգում անցկացվող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մեդալի համար կպայքարի միայն Արման Գալստյանը: Նա այսօր 44-46 կգ քաշային կարգի մրցումների քառորդ եզրափակիչում ուժերը կչափի ուելսցի Ջեյմս Պրոբերտի հետ: Հաղթանակի դեպքում Արմանը նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ: Իսկ ահա մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան հաղթահարել նախորդ փուլերի արգելքը եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Քառորդ եզրափակիչ մտնելու շանս ունեի նաեւ 50 կգ քաշային Արթուր Բարեյանը եւ 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, սակայն նրանք անհաջող հանդես եկան եւ զիջեցին իրենց հակառակորդներին: Իսկ ահա 57կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշային Սիփան Լեւոնյանը, 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը էլ ավելի վաղ շրջանում էին անհաջողության մատնվել: