A
A
Հայաստանի երիտասարդականը պարտվեց
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ռումինիա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այն ավարտվել է 2:3 հաշվով: Խաղի 35-րդ եւ 37-րդ րոպեներին Կոնստանտին Պաունն երկու գոլ է խփել Հայաստանին: 47-րդ րոպեին Գոռ Մալաքյանը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն 60-ին Գեորգե Պուշկաշը այն դարձրել է 1:3: Հանդիպման ավելացված ժամանակում Արտյոմ Սիմոնյանը նորից կրճատել է տարբերությունը՝ 2:3: Այդպիսով, մեր երիտասարդականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ իր խմբում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: