Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել

Պաշտոնական
2659_b

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին: Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին հայրենասեր հայորդու մահվան կապակցությամբ»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:   Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին: Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ: Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթա¬նակներին: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, Գուրգեն Դալիբալթայանի զինակից ընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: