Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սունդուկյան 90 հասցեում 37 ծառ է չորացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled1111

Սունդուկյան 90 շենքի բակում գտնվող փոքրիկ կանաչ տարածքը Օազիս է հիշեցնում, քանի որ շուրջբոլորը չորացած ու անխնամ  է։ Երբեմնի փարթամ այգու ծառերն ու թփերը չորանում են՝ մեկը մյուսի հետեւից։ Այգում արդեն մեկ տարի է ոռոգման ջուր գրեթե չկա։ Եզակի կանաչ հատվածը պահպանվել է Նորայր պապի շնորհիվ։ Դեռ մեկ տարի առաջ, ամեն բնակիչ իր տարածքը ջրում ու խնամում էր։ Անցած տարի քաղաքապետարանի որոշմամբ այգին դարձավ հանրային տարածք ու մատնվեց անուշադրության։ «Մի տարվա ընթացքում չորացել է 37 ծառ, եթե մի հատ ծառ կտրենք 250,000 տուգանում են, բա հիմա դրա համար ո՞վ է պատասխան տալու»,-ասում է բնակիչ Նորիկ Խաչատրյանը Սունդուկյան 90 շենքի բնակիչները, կարծում են, թե արհեստականորեն այգին չորացնելով՝ տարածքը կօգտագործեն այլ նպատակով. «Դիտավորյալ չորացնում են, որ գան շենք կառուցեն կամ վաճառեն հողը»։ Երեւանի քաղաքապետարանում վստահեցրին՝ տարածքում  շինություն կառուցելու վերաբերյալ որևէ նախագիծ չկա։ Իրականացվում են միայն պուրակի կառուցման աշխատանքներ: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա ջրի ճնշումը, ըստ քաղաքապետարանի, տարածքում թույլ է, սակայն պարբերաբար միջոցներ են ձեռնարկվում տարածքը ոռոգելու համար։ Այդ միջոցներն, ըստ բնակիչների, օգուտ չեն տալիս։ Նրանք ցավով են նշում` եթե խնդիրը հիմնովին չլուծվի, ապա մյուս տարի այգում անգամ մի կանաչ տերեւ չի լինի։