Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Պաշտոնական

Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է կրակի տարածումը

Ապրիլի 8-ին, ժամը 17:26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 1 փակուղում գտնվող երկհարկանի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը  17:56-ին, մարվել՝ 18:26-ին: Այրվել են տան տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 100 քմ): Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ։