Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի տրամադրած 80 հազար դոլարից 59 հազարը բաժին հասավ արտասահմանցիներին

Կարևոր լուրեր Սպորտ
sport1

Երեւանի «Միկա» մարզասրահում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները խաղարկված 32 մեդալներից նվաճեցին 9-ը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին եւ գրավել առաջին տեղը: Մեր վեց ըմբիշները՝ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 61 կգ քաշային Գոռ Թորոսյանը, 70 կգ քաշային Տիգրան Մնացականյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, 86 կգ քաշային Մուսա Մուրտազալիեւը եւ 125 կգ քաշային Վահե Սիմոնյանը, արժանացել են բրոնզե մեդալների եւ պարգեւատրվել 1000-ական դոլարով: Այդպիսով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մրցաշարին տրամադրած 80 հազար դոլար պարգեւավճարից 59 հազարը բաժին է հասել արտասահմանցիներին (առաջին տեղը պարգեւատրվել է 5000, երկրորդը՝ 3000, երրորդը՝ 1000 դոլարով):