Նախարարն ընդունել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրացված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում: ՊՆ