Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆտենպոստեն». Հայերը վախենում են Կամարայից

Սպորտ
punik-in-molde

Երեւանի «Փյունիկն» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Մոլդեի» հետ խաղից առաջ այսօր անկացրել է վերջին նախախաղային մարզումը: Դրանից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հանդիպել է տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:   «Նորվեգիայի առաջնությունն ավելի բարձրակարգ է, քան Հայաստանինը, սակայն սա չեմպիոնների լիգայի խաղ է եւ կարող է ամեն ինչ էլ լինել: Մենք կաշխատենք ցույց տալ մեր ֆուտբոլը: Կարեւորն այն է, որ առաջին խաղում չզիջենք մրցակցին: Ուսումնասիրել ենք «Մոլդեի» վերջին չորս խաղերի տեսագրությունները: Հատկապես լավ տպավորություն է թողել 11 համարը (Օլա Կամարա - հեղինակ), որը հարձակվողին բնորոշ լավ հատկանիշներ ունի» - Ս. Հովսեփյանի խոսքերը մեջբերում է նորվեգական «Աֆտենպոստեն» թերթը:   Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, «Փյունիկի» այսօրվա մարզմանը  չի մասնակցել կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը թեթեւակի վնասվածք ունի: