A
A
Երկու «Ոսկե ձեռնոց»՝ Սերբիայից
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամներից երեքը մեդալ են նվաճել Սերբիայում անցկացվող «Ոսկե ձեռնոց» ամենամյա մրցաշարի այս տարվա մրցումներում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, իրենց բոլոր մրցակիցներին հաղթել եւ պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային, աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Սերբիայում պատվո հարթակի 3-րդ աստիճանին է կանգնել 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակիչում զիջել է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին: