Գնաճն անխուսափելի կլինի. ՀԷՑ-ում մեկ դար հետ են (տեսանյութ)
Հոսանքի գնի թանկացման հետեւանքով սպասելի է 4- 5 տոկոս գնաճ. այսօր հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքերով՝ դրանից տուժելու են հատկապես ՓՄՁ-ները։ «Թեւավոր խոսք կա, փայտը երկու ծայր ունի, երկու պրոբլեմ կա։ Ուզենա գնաճ անել՝ կարող է շուկայից դուրս թռնել, որովհետեւ այսօր շուկայում սուպերմարկետները շատ ուժեղ մրցակցում են, եթե չի անելու, ինքն է դատապարտված դուրս գալու»,- նշեց Գագիկ Մակարյանը։ Նա ողջունում է «Հայաստանի էլեկտրական ցանցերում» աուդիտ անցկացնելու գաղափարը։ Բայց նշում է, որ բացի ֆինանսական աուդիտից, պետք է անցկացնել նաեւ տեխնիկական աուդիտ՝ պարզելու համար, թե համակարգն ինչ մակարդակի զարգացվածություն ունի, որտեղ են հիմնական կորուստները, ինչպիսի կապիտալ վերանորոգումների ու ներդրումների կարիք ունի, ինչ է կատարվել մինչ օրս։ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ ամբողջ աշխարհն անցել է նոր տեխնոլոգիաների, իսկ ՀԷՑ-ում մեկ դար հետ են եւ էական ներդրումներ չեն կատարվել. «50-60 թթ տրանսֆորմատորներ, ապահովիչներ են, որոնք մեծ աղմուկ են հանում»։