Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Պաշտոնական
5743_b

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ՌԴ է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։