Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է «Տնջրե»-ի մասնակիցներին

Պաշտոնական
սսս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ փառատոնն արդեն իսկ դարձել է ավանդական եւ իր կարեւոր ներդրումն ունի Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ