Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորվել է ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվողը

Պաշտոնական
hqc

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով մեղադրանք է առաջադրվել: Գրիգոր Ի.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Արսեն Գ.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների օրինական պահանջներին: Մասնավորապես՝ Գրիգոր Ի.-ն խոչընդոտել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինի ազատությունից զրկելու դիտավորությամբ, գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ռ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին ու   պատճառել մարմնական վնասվածքներ: Գրիգոր Ի.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ