Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցուցարարներն իրավունք չունեն Սերժ Սարգսյանին պահանջներ ներկայացնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kw4oqmn4dD4

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 26-ի առավոտյան դարձյալ Բաղրամյան պողոտայում էր։ Ուզում է խոսել ցուցարարների հետ: Ցուցարարները ոգեւորության ոչ մի նշան ցույց չեն տալիս ոստիկանապետի` իրենց տարածքում հայտնվելով։ Մի կին նրա հետ խոսում է այն մասին, թե ինչպես է էլցանցը խաբել իրեն։ Դա Վլադիմիր Գասպարյանի գործը չէր: Վլադիմիր Գասպարյանի ժպիտով արձագանքը այս կնոջ խնդիրներին, վերջինիս մղում են մեկ եզրակացության. «Ինձ գժի տեղ եք դրել փաստորեն»։ Մինչ կինը խոսում էր, ոստիկանապետը ակտիվիստ է փնտրում։ Կամ ծայրահեղ դեպքում՝ կազմակերպիչ։ Ոչ ոք չի մոտենում։ Վաղինակը մոտենում է, ձայնն արդեն խռպոտած է, դա զվարճացնում է ոստիկանապետին. «Իյա, ըտենց, հա՞։ Բարեւ ձեզ։ Ինձնից լավը չըլնեք, թող մի քիչ էլ ձեր ձենը կտրվի»։ Վաղինակին ուղղված ոստիկանապետի հանձնարարականը մեկն է՝ կազմակերպել, որ աղբատար մեքենան կարողանա աղբը տանել։ Աղբից հետո հոգեւոր հարցերի քննարկում հոգեւորականի հետ՝ մոլորյա՞լ են հայերը, թե ոչ։ Լռությունն է արձագանքը։ Հետո զրույց իր հոգեւոր ուսուցչի հետ, որին չի էլ ճանաչում։ Ավելին՝ տեսանյութով