Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյան. «Գագիկ Ծառուկյանն իմ աշխատողը չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Carukyan-Gagik7

Գալուստ Սահակյանը չի ամաչում այն մտքից, որ եւ ինքն է Ազգային Ժողովի պատգամավոր եւ խորհրդարանում որեւէ գործունեություն չծավալած Գագիկ Ծառուկյանը. «Ես ինքս ես եմ, նա էլ նա է»,- մեկնաբանում է ԱԺ նախագահը։ Գագիկ Ծառուկյանն այլեւս Հանրապետականի համար չարիք չէ։ Նա բարեգործ է, զբաղվում է սպորտի խնդիրներով։ Սակայն ի՞նչ գործ ունի Ծառուկյանն Ազգային Ժողովում. «Դա պիտի հարցնեք Գագիկ Ծառուկյանին։ -Հարցնում ենք Ազգային Ժողովի նախագահին։ -Պատգամավորներն իմ աշխատողները չեն, որ հարցնեմ ինչու՞ լավ չեք աշխատում»,- », ասում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Սերժ Սարգսյանի հետ մտերմությունը վերականգնելուց հետո Ծառուկյանի Ազգային Ժողովի նիստերին չմասնակցելն այլեւս Հանրապետականի համար թեմա չէ, այդ մարդը դարձյալ հիվանդության տեղեկանքնե՞ր է ներկայացնում. «Ես դեռեւս չեմ անդրադարձել, չգիտեմ էլ ինչ տեղեկանքներ է ներկայացրել»,-նկատել է տալիս Գալուստ Սահակյանը։ Սակայն հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական գործուղումների չի մեկնում Ազգային Ժողովի կամ Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ։ Եվ դատելով նրա ակտիվ արտախորհրդարանական գործունեությունից, հիվանդ էլ չէ. «Այսինքն, եթե ամիսը մեկ անգամ լրատվության մեջ հայտնվում է Ծառուկյանը, ուրեմն հիվանդանալու առիթ էլ չպետք է ունենա»։ Լրագրողները խորհրդարանի ղեկավարին հիշեցրեցին փետրվարի 12-ի ՀՀԿ նիստում եւ հետագա երկու օրերին Ծառուկյանի հասցեին հնչեցված այն միտքը, որ նա քաղաքականապես տգետ է։ Պնդու՞մ է իր կուսակիցների այդ տեսակետը պարոն Սահակյանը. «Տգետ բառը եթե առանձնացնում ենք ընդհանուր կոլորիտից մի այլ հասկացողություն է դառնում։ Խնդիրը վերաբերվում է քաղաքական տեսակետից սխալ, ոչ ճշմարիտ գործողություններ կատարելու առումով, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել»։ Փաստորեն իշխանափոխության ձգտող ամեն ոք Հանրապետականի համար կարող է համարվել քաղաքականապես տգետ. «Իշխանափոխության կարող են գնալ, բայց իշխանափոխություն չի նշանակում արյուն, իշխանափոխություն չի նշանակում ամեն գնով», բացատրում է ԱԺ նախագահը։ Ի դեպ արյան մասին՝ ո՞վ էր արյուն թափելու՝ Հանրապետակա՞նը, թե Գագիկ Ծառուկյանի թիմը։ Խորհրդարանի ղեկավարը խուսափում է կոնկրետանալ. «Թե էն կողմից արյուն թափվեր, թե էս կողմից արյուն թափվեր, դա բոլորիս արյունը կլիներ»։