A
A
Երեւանում տնակ է այրվել
Մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սրբ. Աստվածամայր» ԲԿ-ի մոտակա կիրճում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.36-ին, մարվել` 15.54-ին: Այրվել է երկու տնակի (իրար կցված, 20քմ) ներսի երեսպատումը և գույքը: Մի տնակը պատկանում է Ռ. Ս.-ին, մյուսի սեփականատիրոջ անձը պարզված չէ: