Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարսելի եւ Մարտակերտի միջեւ ստորագրվել է պայմանագիր

Պաշտոնական
bako-marsel

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Մարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Մարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ