Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ընկել է դիտահորը

Հասարակություն
bnakich

Մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: