Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայի արկածները՝ հարգանքի յուրատեսակ տուրքի ընթացքում

Հասարակություն
davittt

Գլենդելաբնակ երիտասարդը որոշել է ոտքով 3500 կմ հաղթահարել՝  այս կերպ իր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 34-ամյա Դավիթ Մովսեսյանը Ատլանտայից մինչեւ Մեյն նահանգ(Կանադայի սահման) իր արշավը սկսել է փետրվարի 24-ին եւ արդեն անցել է ճանապարհի 1/3-ը։ Կալիֆորնիայի պետական համալսարանում բիզնես ադմինիստրատորի դիպլոմ ստացած երիտասարդը սովորել է նաեւ խոհարարական դպրոցում։ Այս մասնագիտությունը «պետք է եկել» արշավի ընթացքում։ Le Cordon Blue ֆրանսիական խոհարարական դպրոցում ստացած գիտելիքները նա օգտագործել է ,երբ հանգրվանել է մի հյուրատանը՝ ոտքը վնասելուց հետո։ Այստեղ նրան անգամ աշխատավարձ են առաջարկել՝ հյուրերի համար ճաշ պատրաստելու համար, մինչեւ ոտքի վնասվածքը կլավանար։ Տարօրինակ չէ, որ Դավիթը այսպիսի դժվար արշավ է ձեռնարկել. նա պրոֆեսիոնալ վազորդ է։ Դավիթի մայրը դեմ է եղել, որ որդին միայնակ 3500 կմ անցնի, բայց երիտասարդը կարողացել է համոզել։ Ի դեպ, այս արշավից հետո Դավիթին շատերը դժվարությամբ կճանաչեն։ Արեւն ու քամին իրենց գործն արել են Դավիթի արտաքինի հետ։ Իսկ նա մինչեւ օգոստոսի 24-ը դեռ քայլելու է։ Դավիթը` մինչեւ արշավը dav   Դավիթը` 1300կմ հաղթահարելուց հետո. davit fff davit