Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հաղթեց միայն 11-մետրանոցներով

Սպորտ
sport-futbol-17

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում, որը կայացավ Ալբանիայում: Դրա շրջանակում մեր թիմն անցկացրեց երեք հանդիպում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է Կիպրոսի թիմին` 1:2, ապա զիջել դաշտի տերերի ընտրանուն` 0:1: Վերջին խաղում մերոնք ոչ-ոքի՝ 0:0 են խաղացել Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Հաղթողին որոշելու համար նշանակվել են 11-մետրանոց հարվածներ, որոնք ավելի լավ են իրացրել հայ պատանի ֆուտբոլիստները` 4:2: