Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը մասնակցել է հրամանատարների հավաքին

Պաշտոնական
nkr

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին: Իր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար: Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին եւ այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաեւ շտկելու եղած թերություններն ու բացթողումները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական եւ մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ