Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանի ու ընկերների կալանքի որոշումները կբողոքարկվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 5 անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ Պավել Մանուկյանի նկատմամբ կայացրած Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանքի որոշումներն այսօր կբողոքարկվեն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրանց պաշտպան Արա Զաքարյանը՝ նշելով, որ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, շարժման ներկայացուցիչներ Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վարուժան Ավետիսյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նրանք մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: