Այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի բնակարանը. ձերբակալել են Պավել Մանուկյանին
Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք: Այս պահին <իրավապահները> գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում: Այս պահին <իրավապահների> մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան: Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում