A
A
Արցախի նախագահն այցելել է մանկական հիվանդանոց
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին այցելել է առողջապահության նախարարության <<Արեւիկ>> մանկական բուժմիավորում: Երկրի ղեկավարը ծանոթացել է հաստատության աշխատանքային պայմաններին եւ հանդիպել բուժանձնակազմի հետ: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում մանկական բժշկությանը, եւ պետությունն այսուհետ եւս շարունակելու է անել հնարավորն այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ