Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւի հաջորդ մասնակի խավարումը՝ սեպտեմբերի 13-ին, ամբողջականը՝ 22-րդ դարում (տեսանյութ)

Հասարակություն
15054

Ուժեղ ամպամածության պատճառով այսօր հնարավոր չեղավ նկատել արեւի խավարումը. Այսօր փաստեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Արևի խավարումը շատ մարդկանց մոտ մանավանդ նախկինում առաջացրել է խուճապ, և հատկապես հին ժամանակներում դա օգտագործվել է քրմերի կողմից՝ մարդկանց վախի, սարսափի մթնոլորտում պահելու համար: Արևի առաջին խավարումը տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 585 թ-ի մայիսի 28-ին, երբ ճակատամարտ էր տեղի ունենում լիդիացիների և մարերի միջև, որը ընդհատվել է հենց արևի խավարման հետևանքով, ինչից հետո էլ այդ ժողովուրդների միջև պատերազմը առհասարակ դադարել է: Խավարման ժամանակ Լուսինը հայտնվում է արեգակի և երկրի միջև, և լույսի մեկ քառորդը ծածկվում է: Բայց դա առողջական խնդիրների չի հանգեցնում, ինչպես ընդունված է կարծել, կամ որևէ վտանգավոր հետևանքներ չի ունենում, դա զուտ հոգեբանական խնդիր է՝ ասում է պրն Միքայելյանը: Աստղագետի տեղեկացմամբ՝ կա արևի մասնակի և լրիվ խավարում: Այսօր մեզ մոտ արևի մասնակի խավարում է, այն կարող է տևել մոտ 4 ժամ, իսկ լրիվ խավարումը ավելի երկարատև է լինում, շատ հազվագյուտ երևույթ է, միջինը հաշվարկած է 400 տարին մեկ անգամ: Արևի ամբողջական խավարում լինելու է 22-րդ դարում, բայց դա արտառոց կամ սարսափելի բան չէ, այլ զուտ տիեզերական երևույթ է՝ ասում է նա: Բանախոսի տեղեկացմամբ՝ հաջորդ անգամ արևի մասնակի խավարում լինելու է այս տարվա սեպտեմբերի 13-ին: