Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակություն
index4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 13:00-14:00 սահմաններում, ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ կատարելու նպատակով Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել էր: Պայթեցման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են քարերից: Ժամը 15:00-ի դրությամբ` ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն