Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավակցություն՝ Վլադիմիր Պուտինին

Պաշտոնական
serj-sargsyan-Putin

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը սփոփանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում տուժածներին: ՀՀ նախագահի աշխատակազմ