Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովրդագիրն այս տարի խորհուրդ չի տալիս մեկնել արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան (տեսանյութ)

Հասարակություն
агахси

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Հայաստանի սեզոնային միգրանտներին խորհուրդ է տալիս այս տարի հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց՝ կապված երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետ։ «Այս տարվա աշխատանքային միգրացիայի արդյունքները կանխատեսելի չեն: Շատ հնարավոր է, որ իրենք գումար չվաստակեն, հակառակը` կուտակեն պարտքեր»,- կարծում է պարոն Եգանյանը։ Ըստ նրա՝ դեռևս անցյալ տարի շուրջ 200.000 հայ սեզոնային միգրանտների Ռուսաստան մուտք գործելու իրավունքը 3-5 տարով տարբեր խախտումների պատճառով արգելվել է։ Հայաստանի իշխանություններին միայն 30 տոկոսով է հաջողվել բանակցությունների արդյունքում չեղյալ համարել ՌԴ համապատասխան մարմինների որոշումները: Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ՝ միգրացիան միայն հայերին բնորոշ երևույթ չէ, խնդիրն այն է, որ միայն մի երկրի՝ Ռուսաստանի հետ հույս կապելը սեզոնային միգրանտներին խոցելի է դարձնում։   Ըստ Ռուբեն Եգանյանի՝ եթե 2007 թվականին միգրացիայի առաջին պատճառը աշխատատեղի բացակայությունն էր, ապա 2013 թվականի հետազոտությունների համաձայն՝ աշխատավարձի չափի ոչ բավարար լինելն է, իսկ աշխատատեղի բացակայությունը զբաղեցնում է երրորդ տեղը։   «Մենք իրավունք չունենք սահմանափակել անձի ազատ տեղաշարժը, սակայն պետությունը միգրացիան կարգավորելու խնդիր ունի՝ երկրում քաղաքացիների համար աշխատելու հնարավորություններ ստեղծելով»,- եզրակացրեց Աղասի Թադևոսյանը։