A
A
«Մենք գտնվում ենք բացահայտված մարդասպանների երկրում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի մեկի զոհերի ծնողներին հրավիրել են ՀՔԾ՝ կրկին հարցաքննության: «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը 2008թ. մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ երկու շաբաթ առաջ իրեն հրավիրել են ՀՔԾ. «Ես տեսա նոր քննիչի՝ Հակոբյանին, նախկին քննիչը չկար, նոր քննիչն ասաց, որ բոլոր գործերն իր մոտ են: Ես ասացի, որ արդեն երկու անգամ ցուցմունք եմ տվել ՀՔԾ-ին, նա ասաց, որ դրանք բոլորը պահպանվում են, հիմա ուղղակի ես ձեզ նորից պետք է հարցաքննեմ»: