Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զավոդում էլ թուղթ չի մնացել՝ էնքան նամակ ենք գրել». նաիրիտցիները Բաղրամյան 26-ում են (տեսանյութ)

Տնտեսություն
nairit4

Այս պահին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են. նրանք պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը նրանց հստակ ժամանակացույց ասի, թե որքան ժամանակում կմարեն իրենց 18-24 ամիսների աշխատավարձը։ Հիշեցնենք, որ մինչեւ նախագահական գալը, «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները նույն հարցով դիմել էին կառավարություն։ Չնայած կառավարությունը խոստացել էր պատասխանել նախորդ ուրբաթ, բայց այդպես էլ ոչ մի պատասխան չստացան։ Ի դեպ, նրանք նախորդ ուրբաթ հանձնել են նամակ Սերժ Սարգսյանին ու այսօր ակնկալում են գոնե այդ նամակի պատասխանն ստանալ։ «Զավոդում էլ թուղթ չի մնացել՝ էնքան նամակ ենք գրել տարբեր տեղեր, բայց ոչ մի պատասխան չենք ստացել, անգամ նամուս չունեն՝ դուրս գան գոնե ասեն, բարեւ ժողովուրդ, էս ինչի՞ եք ստեղ։ Մեզ բանի տեղ չեն դնում, արդեն էլ հույս էլ չունենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել են «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները։ Նրանք սպասում են, թե ինչ որոշում կկայացնեն գործով զբաղվող ՀԿ-ները։