Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծաթե մեկ մեդալ՝ Ստամբուլից

Սպորտ
sport-atletika2

Աթլետիկայի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների թիմային առաջնությունում 15 երկրների մեջ գրավել է 10-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը: Մեր կանանց հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 9-րդ տեղը: Առանձին մրցաձեւերում առավել հաջող հանդես են եկել մեր վազորդները (Տիգրան Մկրտչյան, Ռոման Ալեքսանյան Աշոտ Հայրապետյան, Նարեկ Ղուկասյան), որոնք 4x400մ փոխանցավազքում զբաղեցրել են մրցանակային 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Թուրքիայի թիմին: 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը եռացատկի մրցումներում 16 մ 19 սմ արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Կանանց մրցումներում բոլորից հաջող հանդես է եկել Սաթենիկ Հովհաննիսյանը, որը հեռացատկում ցույց է տվել 5-րդ արդյունքը` 5 մ 85 սմ: Վաստակած մեդալներով առաջին տեղը զբաղեցրել են կանանց Ռումինիայի եւ տղամարդկանց Բուլղարիայի հավաքականները: