Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չքննադատեց Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
d9ab2353009ac6f75efb3892dc629949

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը Համահայկական հռչակագրի շուրջ: Նա այս համոզմանն է եկել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի փորձը ներկայացնել Գագիկ Ծառուկյանին որպես համազգային չարիք, երկրում տիրող իրավիճակի մեղքը մեկ այլ մարդու վրա բարդելու քայլ էր: «Իշխող կուսակցության կողմից իր քաղաքական օպոնենտների դեմ լծակներ օգտագործելը ռեպրեսիա է: Այն ինչ հիմա տեղի է ունենում երկրում, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ լյուստրացիա է, սակայն խոսքը վերաբերում է միայն  Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների նկատմամբ ցուցաբերված լյուստրացիայի մասին, մինչդեռ դա պետք է համատարած լինի», - ասում է Անդրիաս Ղուկասյանը: Վերջինիս համոզմամբ՝ երկրում կա սահմանադրական կարգի ոտնահարման խնդիր: Ես գտնում եմ, որ այս ընթացքը, որը հիմա գնում է, իհարկե, բերելու է նրան, որ 2015 թվականը չի դառնալու համազգայնացման տարի, և այդ հռչակագիրը մնալու է ընդամենը թղթի վրա: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ այսօր կանգնած ենք այն խնդրի շուրջ, որ Հայաստանում քաղաքական դաշտն այսօր մեռած է՝ բոլոր կուսակցությունները քաղաքական դիակներ են, իսկ ապրիլի 24-ից հետո ՀՅԴ-ն կհայտնվի այն իրավիճակում, ինչ իրավիճակում, որ այժմ ԲՀԿ-ն է: Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի մասին՝ համոզմունք է հայտնում, որ առաջին նախագահն այդքան էլ սուր չքննադատեց Սերժ Սարգսյանին, քանի որ իր կառավարման օրոք նա նույնն արել էր ՀՅԴ-ին: Տիկին Խաթլամաջյանի կարծիքով՝ միայն կայուն իրավիճակում, քաղաքական արդյունավետ փոխհարաբերությունների հիմքի վրա է հնարավոր համազգային այնպիսի փաստաթղթի կյանքի կոչումը իրականացնել, ինչպիսին է Ցեղասպանության համահայկական հռչակագիրը: Մեր երկրում թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ, և Աստված չանի, որ լճանա: Ամեն դեպքում իրադարձությունների այն շարանը, որ մենք տեսանք Ամանորից հետո, չի կարող զուտ պատահականություն լինել, այն իր մեջ հստակ մեսիջներ է պարունակում,- ասաց նա՝ հավելելով նաև, որ չի կարող կանխատեսել, թե որքանով է այս ամենից շահելու կամ տուժելու մեր հասարակությունը: