Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ում համանախագահներին ներկայացվել է շփման գծում տիրող իրավիճակը

Պաշտոնական
11111

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուոռլիկին և Պիեռ Անդրիոյին: Հանդիմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Վերջում Արցախի ռազմական գեչատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն