Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Մինասյանին

Պաշտոնական
unnamed17

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Հանդիպմանը քննարկվել են ֆինանսաբյուջետային եւ սոցիալական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է նման հանդիպումների անցկացումը՝ առկա խնդիրներն ավելի խորը պատկերացնելու եւ լուծման հնարավոր տարբերակներ մշակելու տեսանկյունից: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ